Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շտայնմայերը նախազգուշացրել է Եվրոմիության փլուզման սպառնալիքի մասին

11:45, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Շտայնմայերը նախազգուշացրել է Եվրոմիության փլուզման սպառնալիքի մասին

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել է Եվրոմիության փլուզման սպառնալիքի մասին: Ըստ նրա` նախորդ տարին «անխնայորեն ապացուցեց, որ ակնհայտ երևույթներ, որոնք 10-ամյակներ շարունակ ընկալվել են իբրև շնորհ, այժմ կասկածի տակ են հայտնվել»: Այս մասին գերմանացի դիվանագետը խոսել է Suddeutsche Zeitung պարբերականի հետ զրույցում:
     «Ֆինանսական ճգնաժամը, փախստականների ալիքը, որ ուղղվում է դեպի Եվրոպա, նաև բրիտանական հանրաքվեին հաջորդած ցնցումը Եվրոպան ուժեղ ալեկոծության մեջ են ներքաշել»,- մանրամասնել է Շտայնմայերը: Ըստ նրա` աջակողմյան պոպուրիստները փորձում են օգտվել իրադրությունից ու ձայներ հավաքել Եվրոմիության հավանական փլուզման համատեքստում:
     «Այժմ, անգամ Եվրոպայի ամենանվիրված կողմնակիցները տեսնում են, որ մենք նորից պետք է համոզենք մարդկանց, և եթե մենք չգնահատենք Եվրոմությունն, ապա այն կվախճանվի»,- հավելել է դիվանագետը:
     Այս սպառնալիքներից ելնելով` Գերմանիայի արտգործնախարարը մտադիր է Եվրոմիության շուրջ հեռանկարների մասին հանրային քննարկումներ անցկացնել: «Մենք ցանկանում ենք քննադատություններ լսել, որպեսզի հասկանանք` ինչն է ճիշտ ու ինչն է սխալ Եվրոմիության համար»,- եզրափակել է նա:

5711 | 0
Facebook