Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սանիկ-փեսաներին պաշտոնների նշանակման շքերթը շարունակվում է

15:35, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Սանիկ-փեսաներին պաշտոնների նշանակման շքերթը շարունակվում է
     ՀՀ կառավարությունում պաշտոնանկություններն ու նշանակումները շարունակվում են: Ուշագրավ է, որ ինչպես նախարարների մեծ մասը, այնպես էլ վարչապետի օգնականները կա՛մ Կարեն Կարապետյանի հետ նախկինում աշխատել են, կա՛մ բարեկամական կապեր ունեն նրա հետ:
     Երեկ` վարչապետի օգնական նշանակված Նարեկ Ադոնցը, ըստ լուրերի, Կարեն Կարապետյանի սանիկն է, մեկ այլ օգնական Աշոտ Մարգարյանը` նրա ծանոթը:
     «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ղեկավար Վարդան Հարությունյանի` ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո այդ պաշտոնը թափուր է մնացել: Ասում են` նույն սկզբունքով, Կարեն Կարապետյանն այդ պաշտոնում կնշանակի կամ իր տղային` Տիգրան Կարապետյանին, ով կառույցի փոխտնօրեններից է, կամ իր փեսային` Հայկ Հարությունյանին, ով էներգետիկայի փոխնախարարն է:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
27725 | 9
Facebook