Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մխիթարյանը չի մասնակցի «Զարյա»-ի դեմ խաղին». Մոուրինյո

20:05, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
«Մխիթարյանը չի մասնակցի «Զարյա»-ի դեմ խաղին». Մոուրինյո
     «Մանչեսթր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի շրջանակներում «Զարյա»-ի դեմ հանդիպմանը, որը կայանալու է վաղը` սեպտեմբերի 29-ին: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Մխիթարյանը վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին, սակայն լիովին չի ապաքինվել ազդրի վնասվածքից հետո: Հենրիխ Մխիթարյանն էլ թվիթերյան իր էջում գրառում է կատարել` հույս հայտնելով, որ շատ արագ կհասնի լավագույն մարզավիճակի:
6286 | 1
Facebook