Բանկային տեղեկատվության փոխանակման SWIFT համակարգի ղեկավարությունը երեքշաբթի հայտնել է նոր ցանցահենային հարձակումների մասին համակարգի հաճախորդ բանկերի վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաճախորդ բանկերին ուղարկված նամակում SWIFT-ի ներկայացուցիչները հայտնել են, որ այս տարվա հունիսից ցանցահենները փորձել են հափշտակել բանկերի միջոցները: Փորձերից մի քանիսը հաջող են եղել: Հաղորդվում է, որ համակարգը ջարդվել է և մշտական սպառնալիքի տակ է: Հափշտակված միջոցների չափն ու հարձակման ենթարկված հաճախորդ բանկերի թիվը չի հաղորդվում:
Ամենայն հավանականությամբ, ցանցահաններն օգտվել են անվտանգության համակարգում առկա բացթողումներից ու դրանց միջոցով դրամական միջոցների փոխանցման կեղծ հարցումներ են ուղարկել, ասվում է նամակում: SWIFT միջազգային փոխանցումների համակարգը Բանգլադեշի Կենտրոնական բանկից ցանցահենների կողմից 81 միլիոն դոլար հափշտակելուց հետո բոլոր բանկերին բազմիցս հորդորել են բարձրացնել պաշտպանության մակարդակը: