Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի առաջխաղացումը Սիրիայում հանկարծակիի է բերել ԱՄՆ-ին. The Wall Street Journal

16:05, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Թուրքիայի առաջխաղացումը Սիրիայում հանկարծակիի է բերել ԱՄՆ-ին. The Wall Street Journal

Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում հանկարծակիի են բերել ԱՄՆ-ին, գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով ամերիկյան և թուրքական պաշտոնատար անձանց հայտարարություններին:
     Երբ Թուրքիայի բանակն անցած շաբաթ սկսեց առաջխաղացումը դեպի Սիրիա, Պենտագոնը պաշտոնապես հավանության արժանացրեց այդ գործողությունը՝ հայտնելով Վաշինգթոնի և Անկարայի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին:
     «Սակայն կուլիսների ետևում ՆԱՏՕ-ի գործընկերների միջև համագործակցությունը տապալվեց բարձր մակարդակի վրա»,- փաստում է WSJ-ը:
     Վաշինգթոնի և Անկարայի գործողությունների համաձայնեցման խախտումն ուժեղացնում է նրանց միջև հարաբերությունների լարվածությունը, որն առաջացել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ի հայտ եկած տարաձայնությունների արդյունքում, նշում է պարբերականը:
     Անկարայի պլանի համաձայն` թուրքական ստորաբաժանումները պետք է մտնեին սիրիական Ջարաբլուս ամերիկացիների հետ միասին, որոնք կկոորդինացնեին օդային հարվածներն ու սիրիական ընդդիմության գործողությունները:
     Անցած շաբաթվա սկզբին Պենտագոնը, որը հավանության էր արժանացրել այդ պլանը, Սպիտակ տան հետ սկսեց քննարկել ապագա գործողությունների մանրամասները: Պենտագոնը փորձում էր համոզել Անկարային ժամանակ տալ ԱՄՆ-ին, բացի այդ, ԱՄՆ-ն ձգտում էր այնպես անել, որ քրդերը հեռանան այն տարածքից, որտեղ գործելու էին թուրք զինվորականները:
     Օգոստոսի 23-ի երեկոյան Սպիտակ տունը հայտարարեց հաջորդ օրը Պենտագոնի առաջարկները դիտարկելու մտադրության մասին: Սակայն գիշերը Թուրքիան գրոհեց Սիրիայի հյուսիսում՝ տեղյակ չպահելով այդ մասին Վաշինգթոնին:

7758 | 1
Facebook