Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ նախաձեռնել են բողոքի ակցիա

11:25, երեքշաբթի, 09 օգոստոսի, 2016 թ.
Լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ նախաձեռնել են բողոքի ակցիա
     Օգոստոսի 10-ին ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք՝ «Հանուն խոսքի ազատության»: Հավաքը նախաձեռնել են հայաստանյան լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ՝ ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին: Ազատության հրապարակում նախատեսվում է ընթերցել հայտարարության տեքստ, որը բաց կլինի ստորագրելու համար: Ցանկացողները կարող են միանալ ստորագրահավաքին հենց Ազատության հրապարակում:
6373 | 1
Facebook