Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանական «պատ»՝ Կիրանցի ճանապարհին

15:06, հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
Ոստիկանական «պատ»՝ Կիրանցի ճանապարհին

«Մեզ արգելում են սեփական ժողովրդի հետ շփվել, դա կարող են անել միայն թշնամական ու հակապետական գործիչները»,- դեպի Կիրանց տանող ճանապարհը փակած ոստիկանական «պատ»-ի մոտ կանգնած՝ ասաց Բագրատ Սրբազանը: Նրա և ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց թույլ չեն տալիս։ Գառնիկ Դանիելյանը, ում հաջողվել էր շրջանցել և հասնել գյուղ, հայտնեց՝ ոստիկաններն իրեն ասել են, որ գյուղից պետք է գնա։ «Գյուղում վախի մթնոլորտ է, անթիվ անհամար ոստիկաններ կան»,- նշեց պատգամավորը։

Ոստիկանական «պատ»՝ Կիրանցի ճանապարհին
1709 | 0
Facebook