Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի երդմնակալության օրն անօդաչուների համար գերհզոր «խլացուցիչներ» կտեղադրվեն

15:00, հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
Պուտինի երդմնակալության օրն անօդաչուների համար գերհզոր «խլացուցիչներ» կտեղադրվեն

Ռուսաստանի իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցառումները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից առաջ, որը տեղի կունենա մայիսի 7-ին։

Դրա համար նախատեսվում է Մոսկվա տեղափոխել հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր, ինչպես նաև անօդաչուները ճնշելու համար ռադիոէլեկտրոնային պայքարի գերհզոր միջոցներ տեղադրել, հաղորդում է The Moscow Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Աղբյուրների խոսքով՝ ոստիկաններին պարտավորեցրել են ստուգել մայրուղիների և մարդկանց զանգվածային կուտակման վայրերի մոտ գտնվող բոլոր շենքերը։

2487 | 0
Facebook