Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Արգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը

12:30, երեքշաբթի, 02 օգոստոսի, 2016 թ.
Հայտնի է Արգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը

«Սան Պաուլու»-ի գլխավոր մարզիչ 58-ամյա Էդգարդո Բաուսան գլխավորեց Արգենտինայի ազգային հավաքականը։
     «Բաուսան, առաջարկ ստանալով Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայից, որոշում է ընդունել գլխավորել Արգենտինայի ազգային ընտրանին՝ մեկնելով հայրենիք»,- նշված է «Սան Պաուլու»-ի հայտարարության մեջ։
     Նշենք, որ ավելի վաղ Բաուսան գլխավորել է «Ռոսարիո»-ն, «Ալ Նասր»-ը և «Սան Լորենսո»-ն։
     Հիշեցնենք, որ 2016-ի Ամերիկայի գավաթի եզրափակչում պարտություն կրելուց հետո Արգենտինայի ազգային ընտրանին գլխավորող Խերարդո Մարտինոն լքել է պաշտոնը։

9276 | 1
Facebook