Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոխորհրդարանը «դեմ» կքվեարկի Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմի տրամադրմանը. աղբյուր

13:05, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
Եվրոխորհրդարանը «դեմ» կքվեարկի Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմի տրամադրմանը. աղբյուր

Ակնկալվում է, որ Եվրոխորհրդարանը սեպտեմբերին «դեմ» կքվեարկի Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմի տրամադրմանը՝ ռազմական հեղաշրջման փորձին երկրի իշխանությունների արձագանքի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հենվելով Եվրոխորհրդարանի աղբյուրին:

«Ամենայն հավանականությամբ, Եվրոխորհրդարանը «դեմ» կքվեարկի Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմի տրամադրմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ներքին գործերի, միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրոհանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիային, ինչպես նախկինում, մնում է կատարել 5 պայման, որոնք անհրաժեշտ են Եվրոպայի կողմից վիզային ռեժիմը չեղարկելու համար: Վիզայի չեղարկման համար Թուրքիան պետք է կատարի 72 պայման, որոնք նախատեսված են վիզայի ազատականացման ծրագրով:

Եվրոհանձնաժողովը մայիսին Եվրոխորհրդարանին և ԵՄ Խորհրդին առաջարկել է վերացնել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև հունիսի վերջը կատարի վիզայի չեղարկման համար մնացած պայմանները: Դրանց թվում են՝ կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ միջոցառումները, Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնագրի մասին բանակցությունները, ԵՄ բոլոր անդամ-երկրների հետ դատական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենսդրության վերանայումը:

3930 | 0
Facebook