Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծիծեռնակաբերդում` Հռոմի Պապի ներկայությամբ հնչել է հայկական դուդուկ

10:40, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Ծիծեռնակաբերդում` Հռոմի Պապի ներկայությամբ հնչել է հայկական դուդուկ
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հռոմի Պապն այսօր՝ հունիսի 25-ի վաղ առավոտյան Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին: Հնչեց Վատիկանի պետական օրհներգը, որից հետո Սրբազան Քահանայապետը և իր պատվիրակությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ամենայն Հայոց Հայրապետի ուղեկցությամբ մոտեցան անմար կրակին: Անմար կրակի մոտ Ամենայն Հայոց կաթողիկոսն արտասանեց տերունական Հայր մեր աղոթքը, որից հետո հնչեց Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված շարականը: Հռոմի Ֆրանցիոսկոս Պապի այցելության ժամանակ հայկական դուդուկ է հնչել Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի, վաստակավոր արտիստներ Գևորգ Դաբաղյանի ևԿամո Սեյրանյանի կատարմամբ: Արարողության ավարտին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն անմար կրակի մոտից բացօթյա մեքենայով ուղևորվեց Հիշողությունների պուրակ, որտեղ օրհնեց և ջրեց իր անվամբ տնկված եղևնին:
3313 | 0
Facebook