Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զամբիայում առնվազն 15 մարդ է շնչահեղձ եղել լոբի տեղափոխող բեռնատարում

16:25, ուրբաթ, 17 հունիսի, 2016 թ.
Զամբիայում առնվազն 15 մարդ է շնչահեղձ եղել լոբի տեղափոխող բեռնատարում

Զամբիայի Լուապուլա նահանգում ավելի քան 15 մարդ է շնչահեղձ եղել լոբի տեղափոխող բեռնատարի փակ բեռնախցիկում:

Ըստ տեղի լրատվամիջոցների` բեռնատարում հիմնականում Սոմալիի քաղաքացիներ են եղել: Բեռնատար մեքենան, ամենայն հավանականությամբ, Տանզանիայից է դուրս եկած եղել: Ըստ երևույթին, միջադեպի հետ կապ ունեն մարդկանց առևտրով զբաղվող հանցախմբեր:

Ողջ մնացածներից մեկի խոսքով` նրանց մի բեռնատարից տեղափոխել են մեկ այլ բեռնատար, որտեղ օդափոխություն չի եղել: Փակ բեռնախցում ընդհանուր առմամբ 50 մարդ է եղել` լոբու և գետնանուշի պարկերի ետևում թաքցված:

Տեղի բնակիչները պատմել են, որ բեռնատարի վարորդին կանգնեցրել և ստիպել են բացել բեռնախցիկի դռները, քանի որ այնտեղից բարձր թակոցներ են լսել: Վարորդը փորձել է փախչել, բայց նրան ձերբակալել են հարևան Կոնգո պետությունում:

Ըստ իրավապահ տարբեր կազմակերպությունների տվյալների` աշխարհում տարեկան ստրկության է վաճառվում 700 հազարից 4 միլիոն մարդ: Այժմ աշխարհում ավելի քան 12 միլիոն ստրուկ կա:

6089 | 0
Facebook