Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայտնաբերվել է աշխարհի ամենաբարձր արևադարձային ծառը

19:05, հինգշաբթի, 09 հունիսի, 2016 թ.
Հայտնաբերվել է աշխարհի ամենաբարձր արևադարձային ծառը

Աշխարհի ամենաբարձր արևադարձային ծառը հայտնաբերվել է Մալայզիայի խոնավ անտառներում: Այդ հսկայի՝ դեղին մերանտիի ծառաբնի բարձրությունը հասնում է 89,5 մետրի: Այն աճում է Մալյաու արգելոցում, որը հայտնի է որպես «Սաբախի կորուսյալ աշխարհ»:

Ծառը հայտնաբերվել է լազերային տեսածրիչի օգնությամբ, որը տեղադրված է եղել ինքնաթիռի վրա: Այն գիտնականներին է փոխանցել արևադարձայիյն անտառի եռաչափ պատկերը: Ծառ-հսկան 1,2 մետրով բարձր է նախորդ արևադարձային հսկայից, սակայն իր չափերով զիջում է 115 մետրանոց սեքսվոյային, որ աճում է Քալիֆորնիայի Ռեդվուդ ազգային պարկում:

20065 | 0
Facebook