Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում ներկայացվել են տարվա լավագույն ավտոմեքենաները

13:25, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
ԱՄՆ-ում ներկայացվել են տարվա լավագույն ավտոմեքենաները

Ամերիկյան Сonsumer Reports պարբերականը ներկայացրել է Միացյալ Նահանգներում տարվա լավագույն ավտոմեքենաները: Մեքենաներն ընտրվել են մի քանի չափանիշներով, հաշվի են առնվել նաև գնորդների գնահատականները:

Ցանկում ամենաէժան մեքենա է ճանաչվել Honda Fit-ը, որ վաճառվում է 19 հազար դոլարով: Այն ճանաչվել է նաև միջին դասի լավագույն ավտոմեքենա:

Տարվա լավագույն կոմպակտ ավտոմեքենա է ճանաչվել Subaru Impreza-ն, իսկ միջին չափի լավագույն մեքենան դարձել է Toyota Camry-ն, որ երկար տարիներ է` ժողովրդականություն է վայելում ԱՄՆ-ում:

Մեծ չափի սեդանների շարքում առաջին տեղն զբաղեցրել է Chevrolet Impala-ն` իր դինամիկ բնութագրերի և հարմարավետության համար: Իսկ գնային առումով առաջատարը Mazda MX-5-ն է:

Ամենագնացների շարքում ամերիկացիներն առաջնությունը տվել են Subaru Forester, KIA Sorrento և Lexus RX մեքենաներին: Վերջինը ճանաչվել է նաև այս ցուցակում ամենաթանկ ավտոմեքենան. դրա արժեքն, ըստ պարբերականի, տատանվում է 51 հազարից 57 հազար դոլարի միջակայքում:

Վարկանիշում են հայտնվել նաև Ford F-150-ը` որպես լավագույն փոքր բեռնատար, նաև Toyota Sienna-ն` որպես լավագույն մինիվեն:

15541 | 0
Facebook