Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տավուշում անօդաչու թռչող սարքեր են հայտնվել. «Ժողովուրդ»

10:20, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Տավուշում անօդաչու թռչող սարքեր են հայտնվել. «Ժողովուրդ»
     «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 26-ի երեկոյան Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի երկնքում հայտնվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր: Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է իրենց գյուղի տարածքում անօդաչու սարքերի հայտնվելու մասին տեղեկությունը: Ի դեպ, Ակնաղբյուրի բնակիչներն անօդաչու սարքերը տեսնելով, անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրենց տների լույսերն անջատել են: Չճշտված տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողներին հաջողվել է անօդաչու սարքերից մեկը շարքից հանել: Նկատենք, որ ադրբեջանական կողմը հազվադեպ է համարձակվում Տավուշի ուղղությամբ, թեկուզ հետախուզական նպատակներով, անօդաչու սարքեր օգտագործել: Տավուշի երկնքում թշնամու անօդաչու թռչող սարքերից վերջին անգամ նկատել էին անցած տարվա աշնանը` Նոյեմբերյանի հատվածում»: Մանրամասն՝ թերթի այսօվա համարում:
12087 | 4
Facebook