Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բացահայտված առեղծված. ինչպես են ալիգատորները կարողանում անաղմուկ տեղաշարժվել ջրի մեջ

01:05, երկուշաբթի, 28 մարտի, 2016 թ.
Բացահայտված առեղծված. ինչպես են ալիգատորները կարողանում անաղմուկ տեղաշարժվել ջրի մեջ

Ալիգատորները կարողանում են ջրի միջով հուշիկ ու անաղմուկ տեղաշարժվել այնպես, որ հազիվ նկատելի ալիքներ են առաջանում ջրի մակերևույթին: Նրանք մնում են աննկատ անգամ այն ժամանակ, երբ պտտվում են ջրի մեջ կամ ետ ու առաջ անում: Գիտնականները երկար ժամանակ գլուխ էին կոտրում, թե ինչպես են այս սողունները կարողանում մանևրել ջրում՝ չունենալով լողակներ:

Երկար հետազոտություններից հետո պարզվել է, որ ալիգատորներն իրենց մարմինը ղեկավարում են այնպես, ինչպես օդաչուներն՝ օդանավը: Սակայն ալիգատորների համար ղեկավարման համակարգ են ծառայում հատուկ մկանները, որոնք նրա օրգանիզմի ներսում փոխում են թոքերի դիրքը: Հենց թոքերում հավաքված գազի շնորհիվ էլ ալիգատորները լողում են: Այս կենդանին իր մկանների շնորհիվ կարող է թոքերը տանել պոչի մոտ՝ սուզվելու, գլխի մոտ՝ ջրի մակերևույթ դուրս գալու և համապատասխան կողքեր՝ պտտվելու համար: Վերջին դեպքում ալիգատորներին օգնության է գալիս նաև պոչը:

Ինչպես հայտնել է հետազոտող Թ. Յուրիոնը, հնարավոր է՝ այդ մկաններն ի հայտ են եկել ոչ թե շնչառությունն ապահովելու, այլ ջրում տեղաշարժվելու համար և հետո միայն ստանձնել են թոքերի դերը:

16159 | 0
Facebook