Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արմեն Աշոտյանի վերջին լավությունը` որպես ԿԳ նախարար. «Հրապարակ»

10:11, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.

«Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ճամպրուկներն է հավաքում։ Վերջին պահին նա որոշել է «լավություն» անել ԿԳՆ աշխատակազմի իրավաբանական բաժնի ղեկավարին՝ իր եղբոր ընկերոջը՝ Վահե Բավեյանին։ Աշոտյանի միջնորդությամբ Բավեյանն ավելի լավ աշխատանքի է անցել ՝ զբաղեցնելով ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանի խորհրդականի պաշտոնը։ Իսկ ԿԳՆ-ում իրավաբանական բաժնի պետի թափուր պաշտոնն առայժմ կզբաղեցնի պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

11401 | 1
Facebook