Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թութանհամոնի դամբարանադիմակը, հնարավոր է, նախատեսված է եղել Նեֆերտիտիի համար

21:01, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2015 թ.
Թութանհամոնի դամբարանադիմակը, հնարավոր է, նախատեսված է եղել Նեֆերտիտիի համար

Թութանհամոն փարավոնի ոսկե դիմակը նախատեսված է եղել ոչ թե նրա, այլ Նեֆերտիտի թագուհու համար: Այս եզրահանգմանն է եկել հնագետ Նիկոլաս Ռիվզը, հայտնում է «Դը Ինդեփենդենթ»-ը: Այս մասին են վկայում մի շարք հանգամանքներ: Նախ, դիմակի ականջները ծակված են, իսկ այդպիսի անցքերով դամբարանային դիմակներ հնում պատրաստվել են թագուհիների և երեխաների համար: Եվ ամենածանրակշիռ փաստարկն՝ այս տարվա սեպտեմբերին ոսկե դիմակի վրա հաջողվել է կարդալ Նեֆերտիտիի անունը:

Այս բացահայտումներն արվել են, երբ այս տարվա հունվարին դիմակի մորուքը պոկվելուց հետո այն ենթարկվել է վերականգնման:

Թութանհամոնը Հին Եգիպտոսի փարավոնն է եղել մոտավորապես 1332-1323 թվականներին: Նա մահացել է 19 տարեկան հասակում: Նրա խորթ մայրն է եղել Նեֆերտիտի թագուհին, իսկ հայրը՝ վերջինիս ամուսին Էհնաթոնը:

Ի դեպ, վերջերս գիտնականներն առաջ են քաշել մի վարկած, որ, հնարավոր է, Նեֆերտիտիի դամբարանասենյակը գտնվում է Թութանհամոնի դամբարանասենյակի գաղտնի խցերից մեկում՝ պատի ետևում:

14961 | 0
Facebook