Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեֆերտիտիի գերեզմանը կորոնեն Թութանհամոնի դամբարանախցի ետևում

22:06, չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2015 թ.
Նեֆերտիտիի գերեզմանը կորոնեն Թութանհամոնի դամբարանախցի ետևում

Եգիպտոսի իշխանությունները նախնական թույլտվություն են տվել Թութանհամոնի դամբարանի հետազոտության համար, գրում է «Ասոշիեյթիդ Փրեսս»-ը: Որոնումները նպատակ ունեն գտնել նրա հոր կնոջ՝ Նեֆերտիտիի գերեզմանը: Բրիտանացի գիտնական Նիկոլաս Ռիվսի վարկածով՝ Նեֆերտիտիի գերեզմանը կարող է տեղակայված լինել դամբարանախցի պատերի ետևում:

Վերջնական թույլտվությունը կարող է տրվել 1 ամսվա ընթացքում: Հետազոտությունների համար կօգտագործեն ռադար, որպեսզի չվնասեն դամբարանի պատերը:

Հավելենք որ, Թութանհամոնը Եգիպտոսը ղեկավարել է 1332-1323 թթ.: Պատմաբանները կարծում են, որ նա էխնաթոնի որդին է եղել, որի կանանցից մեկն էլ եղել է մեծ համբավ վայելող գեղեցկուհի Նեֆերտիտին: Իսկ Թութանհամոնի մայրը եղել է էխնաթոնի մեկ այլ կինն, ով, որոշ պատմաբանների կարծիքով, ամուսնու հարազատ քույրն է եղել:
     Թութանհամոնի դամբարանը հայտնաբերվել է անգլիացի հետազոտողների կողմից՝ 1922 թվականին:

13337 | 0
Facebook