Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտական թանգարանում լրջորեն վնասել են Թութանհամոնի դիմակը

22:03, ուրբաթ, 23 հունվարի, 2015 թ.
Եգիպտական թանգարանում լրջորեն վնասել են Թութանհամոնի դիմակը

Եգիպտական թանգարանում, ցուցանմուշների մաքրման աշխատանքների ժամանակ վնասվել է Թութանհամոնի հուղարկավորության դիմակը: Պոկվել է դիմակի մորուքը, իսկ վախեցած աշխատակիցները, փոխանակ դիմակը վերականգնման արհեստանոց տանելու, այն արագորեն սոսնձել են էպոքսիդի խեժով՝ այդպիսով անդառնալիորեն փչացնելով այն: Էպոքսիդի խեժը շատ դժվարությամբ է մաքրվում, բացի այդ, աշխատակիցները մի փոքր սոսինձ են կաթեցրել նաև դիմակի դեմքի հատվածին: Փորձելով այն հեռացնել սուր գործիքով՝ նրանք վնասել են նաև դիմակի դեմքը:

Փաստորեն, 1922 թվականին բրիտանացի հնագետների կողմից հայտնագործված 3300-ամյա դիմակն այժմ լուրջ վերականգնման կարիք ունի:

3 աշխատակիցները թանգարանի տնօրինությանը եղելության վերաբերյալ 3 տարբեր պատմություններ են պատմել, իսկ տնօրենը նրանց հրամայել է՝ ինչ գնով ուզում է լինի՝ վերականգնեն դիմակը:

9851 | 0
Facebook