Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պե՞տք էր արդյոք կապարակնքվեր Նորք Մարաշի առանձնատունը, թե՞ ոչ. մեկնաբանում է փաստաբանը

17:05, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
Պե՞տք էր արդյոք կապարակնքվեր Նորք Մարաշի առանձնատունը, թե՞ ոչ. մեկնաբանում է փաստաբանը

ԱԱԾ քննչական պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն` օրերս ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն թույլ տվեց, որ լրագրողները վնասազերծման գործողությունից հետո ներս մտնեն բնակարան, տեսանկարեն, և թե ինչո՞ւ չկապարակնքնվեց այդ բնակարանը, ինչպես Ավետիսյանների բնակարանն էր օրերով կապարակնքված, պատասխանել էր, որ նման կարգ գոյություն չունի. «Կնքվում են այն բնակարանները, որտեղ դեռևս նախաքննական մարմինը գործողություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում»:

Հարցի վերաբերյալ, Ավետիսյանների փաստաբան Երվանդ Վարոսյանը` ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քանի որ չի հանդիսանում այդ գործով ներգրավված պաշտպան և չի տիրապետում տեղեկատվությանը, ուստի չի կարող վերջնականապես պատասխան տալու՝ պե՞տք էր արդյոք կապարակնքվեր տունը, թե՞ ոչ: «Բնականաբար, օրենքն այս առումով, ընթացակարգ չի սահմանում: Կարող են լինել իրավիճակներ, երբ այդ կապարաքնումը լինի անհրաժեշտ, կարող են լինել իրավիճակներ, որ դա անհրաժեշտ չլինի, սակայն հիմա առանց որևէ տեղեկատվության, գնահատկան տալ` ճի՞շտ է դա եղել, թե» սխալ, այս պահին վաղաժամ է»,- ասաց փաստաբանը:

4104 | 0
Facebook