Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական որ մթերքների ներկրումն է արգելվել Ռուսաստան. «Իզվեստիա»

11:31, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
Թուրքական որ մթերքների ներկրումն է արգելվել Ռուսաստան. «Իզվեստիա»

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել Թուրքիայից որոշ մթերքների ներմուծումը: ՌԴ գյուղատնտեսության նախարարության աղբյուրն «Իզվեստիա»-ին ներկայացրել է արգելված սննդամթերքների նախնական ցանկը:

Պարբերականի տվյալներով՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են սառեցված մսամթերքն, ընտանի թռչունների միսն, աղացած կամ ծխեցված միսը, կաթն ու կաթնամթերքն, այդ թվում` կաթնաշոռն ու պանիրը, ձկնեղենը, ծովամթերքը, մրգերն ու ընկուզեղենը, բանջարեղենն ու կանաչեղենը:

Հաղորդվում է, որ Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջքցների ամբողջական ցանկը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 1-ը։
     Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահամանելուց հետո պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ իր առաջնային խնդիրը Ռուսաստանի հետ կապի բոլոր ուղիները բաց պահելն է:

6965 | 0
Facebook