Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Դի Կապրիոն խոստովանել է, որ նոր ֆիլմի նկարահանման ժամանակ ինքն ստիպված է եղել անգամ բիզոնի հում լյարդ ուտել

21:01, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2015 թ.
Դի Կապրիոն խոստովանել է, որ նոր ֆիլմի նկարահանման ժամանակ ինքն ստիպված է եղել անգամ բիզոնի հում լյարդ ուտել

Լեոնարդո Դի Կապրիոն խոստովանել է, որ «Վերապրածը» ֆիլմի նկարահանման ժամանակ ինքն ստիպված է եղել անել այնպիսի բաներ, որ նախկինում երբեք չէր համաձայնի: Դերասանի խոսքերով՝ ֆիլմի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալեսը պահանջել է դերասանից առավելագույն իրատեսություն և ոչ մի զիջումների չի գնացել:

«Ես կարող եմ հիշել 30-40 տեսարան, որոնց համար ես բառացիորեն գերազանցել եմ ինքս ինձ: Այս դերը դարձավ ամենաբարդ ու դժվարին խնդիրը, որին երբևէ բախվել եմ իմ կյանքում: Ռեժիսորն ինձ ստիպել է քնել կենդանիների լեշերի վրա, լողալ սառցակալած գետում, ուտել բիզոնի հում լյարդ: Մենք մշտապես մրսում-սառչում էինք: Ալեխանդրոն լավ գիտեր՝ ինչ է ուզում տեսնել կադրում և ոչ մի փոխզիջման չէր գնում»:

Նշենք, որ «Վերապրածը» նկարահանվել է կանադական Ժայռոտ լեռների վայրի տեղանքներում: Արհեստական լուսավորությունը գրեթե ամբողջությամբ բացակայել է: Նկարահանումներն ընթացել են օրվա որոշակի ժամերին և դերասաններն աշխատել են արագության վրա:

«Վերապրածներում» Դի Կապրիոն մարնավորում է որսորդ Հյու Գլասսիին, ում դավաճանության համար թողել են վայրի անտառում մեռնելու: Գրասի առաջադրանքն է՝ ողջ մնալ և վրեժ լուծել թշնամուց: Ֆիլմն առաջին անգամ էկրան կբարձրանա 2016-ի հունվարի 7-ին: Դրա թրեյլերն արդեն պատրաստ է:

25406 | 0
Facebook