Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանական բանտից ավելի քան 350 հանցագործ է փախել, առնվազն 150-ն՝ ահաբեկիչներ

11:40, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2015 թ.
Աֆղանական բանտից ավելի քան 350 հանցագործ է փախել, առնվազն 150-ն՝ ահաբեկիչներ

Աֆղանստանի Գազնի քաղաքի բանտից փախուստի է դիմել ավելի քան 350 բանտարկյալ: Դա հնարավոր է դարձել «Թալիբան» ահաբեկչական խմբավորման գրոհի շնորհիվ: Փախուստի դիմածներից առնվազն 150-ը կապ ունի խմբավորման հետ, փոխքաղաքապետի խոսքերն է մեջբերում «Ռոյթերս»-ը: Շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդի խոսքերով՝ կրակ բացողներն ու 3 մահապարտ ահաբեկիչները բանտի շենքի վրա գրոհել են գիշերը՝ տեղի ժամանակով 02:00-ին: Հարձակում գործած բոլոր ահաբեկիչներն սպանված են:

Թալիբները պնդում են նաև, թե փոխհրաձգության արդյունքում մահացել է 40 հսկիչ ու ոստիկան, սակայն գործակալության տվյալներով՝ ահաբեկիչները խիստ չափազանցնում են այս թիվը: «Ռոյթերս»-ը հաղորդում է, որ 2 կողմերն էլ տվել են 4-ական զոհ:

15704 | 0
Facebook