Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գնչուական ցեղախմբում անհայտ անձը կրակ է բացել. զոհերի թվում 6 ամսական երեխա կա

17:30, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2015 թ.
Գնչուական ցեղախմբում անհայտ անձը կրակ է բացել. զոհերի թվում 6 ամսական երեխա կա

Ֆրանսիայի հյուսիսում անհայտ անձը զինված մտել է գնչուական ցեղախումբ ու սպանել 4 մարդու: Ըստ որոշ աղբյուրների՝ նա հարբած է եղել: Սպանվածների թվում են 6 ամսական երեխա, մի կին ու մի տղամարդ, ինչպես նաև օգնության հասած ոստիկաններից մեկը: Վիրավորների թվում կա նաև 3 տարեկան երեխա, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկանները չեզոքացրել են հանցագործին, և դժվարությամբ են կարողացել նրան պաշտպանել կատաղած ամբողի հաշվեհարդարից:

Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ցեղախումբն ապրելիս է եղել իրեն հատկացված տարածքում և ոչ ոքի չի խանգարել:

7553 | 0
Facebook