Խնդրում ենք սպասել...

Համացանց

Պայքարը սոցիալական է, թե՞ քաղաքական. Շահեն Հարությունյան

11:05, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
Պայքարը սոցիալական է, թե՞ քաղաքական. Շահեն Հարությունյան
     «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Բաղրամյան պողոտայի զարգացումներին, գրել է.
    
     «Եթե այս պայքարը քաղաքական բնույթ չի կրում, այլ ուղղակի սոցիալական է, ինչպես ասում են հավաքված մարդիկ, ապա ինչ գործ ունեիք քաղաքական պաշտոն զբաղեցրած մարդու հեռացման գործում։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է գալ այնտեղ։ Կամ ընդհանրապես ՀՀԿ-ի հեռացման գործում ի՞նչ կապ ունեիք։
     Գոռում էիք` «Աշոտյան հեռացիր», «ՀՀԿ հեռացիր»։ Տենց չեղավ։ Կամ պայքարը սոցիալական է, իսկ դուք ուղղակի քաղաքական պայքարին երակ եք մտնում, որովհետև այդ պահին դա կայֆ էր, կամ էլ պայքարը քաղաքական է, բայց չգիտես թե ինչո՞ւ` չի բարձրաձայնվում այդ մասին»։

Եթե այս պայքարը քաղաքական բնույթ չի կրում, այլ ուղակի սոցիալական է, ինչպես ասում են հավաքված մարդիկ, ապա ինչ գործ ունեիք...

Posted by Shahen Harutyunyan on 2 Հուլիս, 2015
4202 | 0
Facebook