Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դվորնիկովը հայերից ներողություն է խնդրել ռուսական ԶԼՄ-ների խելացնոր հրապարակումների համար

14:36, չորեքշաբթի, 24 հունիսի, 2015 թ.
Դվորնիկովը հայերից ներողություն է խնդրել ռուսական ԶԼՄ-ների խելացնոր հրապարակումների համար

Ռուս փորձագետ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը սուր քննադատության է ենթարկել ռուսական լրատվամիջոցներին՝ Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցերի վերաբերյալ ստանձնած իրենց դիրքորշման և երևանյան երեկվա ցույցի մասին պարանոյիկ հրապարակումներ անելու համար:

«Եթե յուրաքանչյուր ցույցի հետևում սկսենք տեսնել «Վաշինգթոնի ձեռքն», ապա այս ամենից անմիտ և տխուր ավարտով սև-սպիտակ ֆիլմ կստացվի: Ցանկանում եմ ներողություն խնդրել Երևանի բնակիչներից և ողջ Հայաստանից՝ ռուսական ԶԼՄ-ների՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ քաղաքացիական արդարացի բողոքի վերաբերյալ խելացնոր հրապարակումների և սյուժեների համար»,- գրել է հրապարակախոսը «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Դվորնիկովի խոսքերով՝ ցանկացած կոնֆլիկտային իրադրության ժամանակ հայտնվում են քաղաքական այնպիսի ուժեր, որոնք ցանկանում են ստեղծված իրավիճակն օգտագործել՝ ծառայեցնելու իրենց անձնական շահերին: «Սակայն սկզբնաղբյուրը չի կարելի շփոթել կողմնակի ազդեցության հետ: Վիրավորական է»,- հավելել է Դվորնիկովը:
10208 | 1
Facebook