Խնդրում ենք սպասել...

Միջազգային

43-ամյա Ռիվալդոն վերադառնում է մեծ ֆուտբոլ

00:46, չորեքշաբթի, 24 հունիսի, 2015 թ.
43-ամյա Ռիվալդոն վերադառնում է մեծ ֆուտբոլ
     Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող 43-ամյա Ռիվալդոն հայտարարել է կարիերան վերսկսելու որոշման մասին։
«Ես երկար մտածել եմ մեծ ֆուտբոլ վերադառնալու մասին և միացել եմ «Մոջի Միրին»-ի կազմին։ Անցել է 15 ամիս այն ժամանակվանից, ինչ ես դադարել եմ պրոֆեսիոնալ խաղալ։ Հիմա ես ինձ լավ եմ զգում, ծունկս չի անհանգստացնում։ Որոշ հանդիպումներում ես կկարողանամ օգնել ակումբիս։ Տեսնենք, թե մարզումներն ինչ ցույց կտան»,- գրել է Ռիվալդոն՝ համացանցում։
Նշենք, որ Ռիվալդոն «Մոջի Միրին»-ի տնօրենն է։ Ակումբը հանդես է գալիս Բրազիլիայի Բ սերիայում։ Այս պահին ակումբը մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է։
Հիշեցնենք, որ Ռիվալդոն 1999 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր է։ Նա հանդես է եկել «Բարսելոնա»-ում և «Միլան»-ում։ Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է 2002 թվականի աշխարհի չեմպիոն, իսկ 1999-ին՝ Ամերիկայի գավաթի հաղթող։
5887 | 0
Facebook