Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանները ջրցան մեքենաներով ցրեցին «էլեկտրամայդանի» ցուցարարներին. ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը

10:37, երեքշաբթի, 23 հունիսի, 2015 թ.
Ոստիկանները ջրցան մեքենաներով ցրեցին «էլեկտրամայդանի» ցուցարարներին. ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը

«Հայաստանի մայրաքաղաք Երևանում երեկ ցուցարարներն ամբողջ գիշեր մնացել են քաղաքի կենտրոնում: Առավոտյան խաղաղ ցուցարարների թիվը հասնում էր մի քանի հարյուրի: Ոստիկանությունը 10 րոպե հատկացրեց նրանց՝ փողոցն ազատելու համար: Դրանից հետո ոստիկանական պատի հետևից դուրս եկավ հատուկ ջրցան տեխնիկա ու ցուցարաների վրա ջրի շիթեր արձակվեցին»- գրում է «Дождь»-ը:

Ուժային գործողություններն սկսվել են առավոտյան 5:25-ին: «ԷռԲեԿա»-ն «հայկական էլեկտրամայդան» է անվանել Երևանում կատարվածն ու հաղորդել, որ ոստիկանները մի քանի լրագրողից ուժով վերցրել են նկարահանող սարքերը:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը շարունակվում են արդեն 4 օր, մայրաքաղաքի Ազատության հրապարակում: Սակայն ցուցարարները բողոքի ցույցը տեղափոխել են Բաղրամյան պողոտա` նախագահի նստավայր: Ցուցարարները պահանջում են, որ երկրի ղեկավարը ետ կանչի հոսանքի սակագնի թանկացման մասին որոշումը:

15822 | 2
Facebook