Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիբիրում անց է կացվել ստորսառույցյա հոկեյի գլխիվայր մրցույթ

20:13, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Սիբիրում անց է կացվել ստորսառույցյա հոկեյի գլխիվայր մրցույթ
     Կուզբասում անց է կացվել Սիբիրում առաջին՝ ստորսառույցյա հոկեյի առաջնությունը։ Այս խաղի յուրահատկությունն այն է, որ մարզիկները գլխիվայր խաղում են հոկեյ՝ փայտե մահակներով՝ սառցապատ լճի հակառակ կողմում։
«Սկզբից կա փոքր ապակողմնորոշում, որին շատ շուտ ընտելանում ես։ Մեզ շատ դուր եկավ այս խաղը։ Մտադիր ենք մյուս տարի թիմեր հավաքել Սիբիրի տարբեր շրջաններից և մրցաշար կազմակերպել»,- ասել է «Նայադա» դայվինգ-կենտրոնի նախագահ Ռոման Վիտովտովը։
Նշենք, որ մրցակիցների դարպասները եռանկյունու տեսք ունեցող սառույցի անցքեր են։ Դարպասները տեղակայված են իրարից 15 մ հեռավորության վրա։
2-3 հոգուց բաղկացած թիմերը խաղում են մինչև առաջին գոլը։ Յուրաքանչյուր փուլի տևողությունը չի գերազանցում 15 րոպեն։
Նշենք, որ ստորսառույցյա հոկեյի աշխարհի առաջին առաջնությունը տեղի է ունեցել 2007 թվականին՝ Ավստրիայի Վայսենզեյ քաղաքում։ Կանոնների համաձայն՝ մասնակիցները ջրի երես են դուրս գալիս յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ, քանի որ խաղում են առանց շնչառական ապարատների։ Սակայն Սիբիրի մրցաշարում սուզորդները օգտագործել են շնչառական ապարատներ։
7251 | 0
Facebook