Խնդրում ենք սպասել...

Միջազգային

5 հնդիկներ բռնաբարել են կնոջն ու նկարահանելով՝ տարածել համացանցում

23:08, ուրբաթ, 06 փետրվարի, 2015 թ.
5 հնդիկներ բռնաբարել են կնոջն ու նկարահանելով՝ տարածել համացանցում

Հնդիկ իրավապահները փնտրում են այն 5 տղամարդկանց, ովքեր բռնաբարել են մի կնոջ, ողջ գործընթացը նկարահանել և հրապարակել համացանցում՝ WhatsApp հավելվածի միջոցով: 5 ընկերները ժպտում են և զվարճանում, այն ժամանակ, երբ նրանց զոհը աղաղակում է ու աղաչում բաց թողնել իրեն:

Տեսանյութը, որն արդեն հեռացվել է «ՅուԹուբ»-ից, ամենայն հավանականությամբ նկարահանվել է կես տարի առաջ և գտնվել է Սունիտա Կրիշտիանի կողմից: Սունիտան կանանց իրավունքների պաշտպան կազմակերպության ակտիվիստուհի է, ով ինքն էլ 15 տարեկանում դարձել է բռնաբարության զոհ:

Նշենք, որ բռնաբարությունների թվով Հնդկաստանն առաջին երկրներից է աշխարհում:

32965 | 5
Facebook