Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը դիմում է քաղաքական մանիպուլյացիայի»․ Ադրբեջանի ԱԳՆ

16:30, չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.
«Հայաստանը դիմում է քաղաքական մանիպուլյացիայի»․ Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն մերժում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որում «արդարացնում է երկրի սպառազինման ջանքերը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ըստ այդ երկրի արտաքին գերատեսչության՝ «Հայաստանը դիմում է քաղաքական մանիպուլյացիայի՝ փորձելով խաղաղ երկրի իմիջ ստեղծել»։

«Հայաստանի քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում նոր լարվածության ստեղծմանը և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, ոչ մի արդյունք չի բերի», նշում են Բաքվում:

ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս, մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է»։

2708 | 0
Facebook