Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից

21:54, չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.
Ռուսաստանում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Կոմի Հանրապետության Ինտա-1-Ուգոլնի հատվածում Վորկուտա-Նովոռոսիյսկ մարդատար գնացքի ինը վագոնները ռելսերից դուրս են եկել: Տուժել է ավելի քան 70 մարդ, հայտնում Moscowtimes։

Նշվում է, որ հինգ մարդ ծանր վիրավորվել է։ Նախատեսվում է ուղևորներին տեղափոխել վերանորոգման երկու գնացքներով, որոնք այժմ շարժվում են դեպի վթարի վայր։

«Վորկուտա-Նովոռոսիյսկ թիվ 511 գնացքի հետ տեղի ունեցած միջադեպի նախնական պատճառը առատ տեղումների հետևանքով երթուղու խարխլումն է եղել։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան»,- հայտնում է «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։

2731 | 0
Facebook