Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված նոր պայմանագրին

19:30, երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ.
Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված նոր պայմանագրին

«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է», - ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը քաղաքական անպատասխանատվություն է և ճանապարհ դեպի նոր պատերազմ»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան CAESAR հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին։

4919 | 0
Facebook