Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ֆրանսիան ուներ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու միլիոնավոր հնարավորություններ». Զախարովա

20:00, չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.
«Ֆրանսիան ուներ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու միլիոնավոր հնարավորություններ». Զախարովա

Փարիզը «չի առաջնորդվում ոչ Հայաստանի, ոչ էլ հայ ժողովրդի շահերով, այլ ձգտում է օգտագործել Երևանը` որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Ֆրանսիան հնարավորություն ունեցել է օգնելու Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելուն: «Ֆրանսիան ուներ հակամարտությունը լուծելու միլիոնավոր հնարավորություններ, որոնցից մեկը Մինսկի համաձայնագրերն էին։ Հետո պարզեցինք, որ դա ընդամենը վարագույր է»,- ասել է Զախարովան։

2059 | 0
Facebook