Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կուլիսներում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հարաբերվում են այլ փաստարկներով և շեշտադրումներով»․ Հակոբ Բադալյան

17:24, չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.
«Կուլիսներում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հարաբերվում են այլ փաստարկներով և շեշտադրումներով»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ամերիկյան կողմը հայտնել է, որ տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսազրույց: Հատկանշական է, որ պաշտպանության նախարարների ձևաչափով վերջին զրույցը եղել էր 2023 թվականի մարտին: Այն ժամանակ իհարկե պաշտպանության նախարարը Շոյգուն էր: Այժմ ՌԴ պաշտպանության նախարարը Բելաուսովն է՝ մասնագիտությամբ տնտեսագետ, գիտնական: Սա իհարկե հնարավոր է ընդամենը դետալ է, սակայն կարծում եմ, եթե անգամ ոչ առանցքային, համենայն դեպս նաև ոչ լիովին անկարեւոր: Ըստ ԱՄՆ տարածած տեղեկության, Օսթին-Բելաուսով զրույցում Վաշինգթոնը կարևոր է համարել հաղորդակցության պահպանումը: Հատկանշական է մի հանգամանք, որ հեռախոսազրույցը տեղի է ունենում Սևաստոպոլի հրթիռակոծումից հետո, որ տեղի ունեցավ հունիսի 23-ին: Ինչպես ռուսական կողմն էր հայտնել, արձակվել էր ամերիկյան ATACMS հինգ հրթիռ, որոնցից չորսը խոցել են քաղաքին չհասած. իսկ մեկը ՀՕՊ ազդեցության հետևանքով շեղվել և ընկել էր լողափին, դառնալով քաղաքացիական բնակչության, այդ թվում երեխաների մահվան պատճառ: Մոսկվան դրանից հետո ԱԳՆ էր հրավիրել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը հայտարարել էր, որ իրենք լսել են Մոսկվայի հայտարարությունները, կրկնելով, որ ԱՄՆ օգնում է Ուկրաինային պաշտպանել իր տարածքը, իսկ Ղրիմը ուկրաինական տարածք է: Այդուամենայնիվ, չնայած հայտարարություններին, հասկանալի է, որ «կուլիսային» ռեժիմում ԱՄՆ ու Ռուսաստանը հարաբերվում են այլ փաստարկներով և շեշտադրումներով: Օսթինի զանգը Մոսկվա, ըստ էության, դրա վկայությունն է: Այդ զանգը լարվածությունը մեղմելո՞ւն ուղղված զանգ էր, թե՞ հակառակը՝ ԱՄՆ այդ կերպ հայտնել է տեղի չտալու իր հաստատակամությունը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
1583 | 0
Facebook