ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին ևս կալանավորեցին: Գերասի համար սովորական վիճակ է` բոլոր ակտիվ փուլերում քաղաքական իշխանությունը նրան մեկուսացնելու որոշումներ է ընդունել, սա էլ բացառություն չեղավ:
Իրավապաշտպանները երեկվանից օպերատիվ կերպով տեղեկություններ են փոխանցում կալանավորվող քաղաքացիների մասին:
Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` հասարական ճնշումների հերթական ալիքն ապահովելու և փողոցային պայքարը կանգնեցնելու համար:
Ծեծուջարդ, հայհոյանքներ, ահաբեկումներ, ազատազրկումներ` ահա սա է այն հիմնական գործիքակազմը, որն աջուձախ կիրառվում է մեր հասարակության դեմ»։