Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց

13:00, կիրակի, 16 հունիսի, 2024 թ.
Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է: «Երկու անձի միջև ինչ-որ խոսակցություն են հրապարակել գումարի վերաբերյալ, որը որևէ կերպ չի հաստատում, որ Վարդանյանն ինչ-որ անձի գումար է տվել առհասարակ ինչ-որ հավաքի մասնակցելու համար։ Հանցակազմի օբյեկտիվ կողմը, որպես այդպիսին, էս նյութերով առկա չէ»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը՝ հավելելով, որ փաստական որևէ տվյալ չկա, որը կհաստատի, որ Վարդանյանը որևէ անձի որևէ կերպ նյութապես շահագրգռել է որևէ հավաքի մասնակցելու համար։ Փաստաբանը հավելել է, որ որոշումը բողոքարկելու են։

1838 | 0
Facebook