Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել

10:06, չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.
Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել

Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի թիրախում հոգևորականներն էին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառ Հայրապետը:

168-ի տեղեկություններով` օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների` իշխանությունների կողմից հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով, քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

3216 | 0
Facebook