Բրազիլիայում հարսնացուն մահացել է իր հարսանիքի ժամանակ սրտի կանգի պատճառով, գրում է բրիտանական Metro պորտալը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 38-ամյա Էլիսանջելա Գազանոն իր հարսանիքը նշել է Լիմերիայի ամառանոցներից մեկում։ Երեկույթի ժամանակ նա պարել է լողավազանի մոտ, կորցրել է հավասարակշռությունը և ընկել ջուրը։
Արարողության մասնակիցները փորձել են փրկել կնոջը, սակայն նրա սիրտը հանկարծակի կանգ է առել։ Հարսնացուն հոսպիտալացրել են, սակայն բժիշկներն արձանագրել են նրա մահը, ասվում է հրապարակման մեջ։