Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գալիս է պահ, որ պետք է զոհաբերվես». Փաշինյանը` ոսկեպարցիներին

21:00, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
«Գալիս է պահ, որ պետք է զոհաբերվես». Փաշինյանը` ոսկեպարցիներին

«Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի»,- այս մասին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քո հարգանքն էլ զոհաբերես, անունդ էլ զոհաբերես, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես: Բայց պետք է իմանաս՝ ինչի համար ես դա անում: Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում: Ես անում եմ այ, որ այ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»,- ասել է նա` կրկին պարզելով Հայաստանի` իր պատկերացրած մանրակերտը, որը հայտնի չէ, թե ինչ քարտեզի հիման վրա է պատրաստվել:

3519 | 1
Facebook