Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ

09:48, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ Իսրայելի վրա հարձակման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Այս նոր պատժամիջոցները և այլ միջոցներ կշարունակեն մշտական ճնշում գործադրել՝ ուղղված Իրանի ռազմական ներուժի զսպմանը և նվազեցմանը։

Սահմանափակումները կվերաբերեն Իրանի անօդաչու և հրթիռային ծրագրերին, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնք աջակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և Իրանի պաշտպանության նախարարությանը: Վաշինգթոնն ակնկալում է, որ ԱՄՆ-ի դաշնակիցները նույնպես սեփական պատժամիջոցներ կկիրառեն Թեհրանի նկատմամբ»,- ասել է Սալիվանը։

2130 | 0
Facebook