Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»

09:30, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»

Հայաստանը կարևորում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների շարունակական շփումները, բայց Սերդար Քըլըչ-Ռուբեն Ռուբինյան առաջիկա հանդիպման վերաբերյալ թուրքական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չունի՝ «Հրապարակի» հարցին ի պատասխան հայտնել են ԱԳՆ-ից։ «Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք պաշտոնյան պատրաստվում Հայաստան ժամանել, և արդյո՞ք Թուրքիայի հատուկ բանագնացի այցելության օրակարգում ներառված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցը։ «Հայաստանը շարունակում է կառուցողական ներգրավվածություն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարևորում է հատուկ ներկայացուցիչների շարունակական շփումները: Ներկայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև առկա չէ հանդիպում անցկացնելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն և համաձայնեցված օրակարգ»,- նշված է ԱԳՆ պատասխանում»։

Մանրամասները՝ թերթի համարում։

2211 | 0
Facebook