Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը

00:42, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը

Մեկնարկել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել են Դադիվանքի տարածքը։

«Այսպիսով, սկսվեց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացն Ադրբեջանի տարածքից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

3501 | 0
Facebook