ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» եթերում անդրադառնալով իր աղմկահարույց հայտարարությանը՝ ասել է, որ դա Փաշինյանի ծրագիրը չէ, իր անձնական մոտեցումն է. «Ես չեմ ասում, որ կասկածի տակ կարա դրվի ցեղասպանությունը: Մենք միշտ խոսել ենք միլիոնուկեսից, բայց որպեսզի դա շատ արժեքավոր, ամուր լինի, պետք է այդ հասցեները հստակ աշխատացնենք: Իմ տեսակետը եղել է այն, որ հարստացնենք դա»,- նշել է պատգամավորը: