«Նիկոլ Փաշինյանն ինձ հանդիպած երկրորդ մարդն է, ով առաջարկում է անվանական հիշատակել մեկուկես միլիոն հայերին, առաջինն Էրդողանն էր»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «եթե ասում ենք միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք» հայտարարությանը:
«Սա նշանակում է Հայաստանի Երրորդ Հանրապետության արտաքին քաղաքական դոկտրիններից մեկը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղակիորեն թաղել: Քանի Նիկոլ Փաշինյանը կա, կասկած չունենաք, որ Էրդողանի պահանջով ապամոնտաժվելու է նաև ցեղասպանության հուշակոթող համալիրը»,- ասել է Զոհրաբյանը: