Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանը Հայաստանի դեմ չունի այնպիսի փաստեր, ինչպիսիք Հայաստանն ունի Ադրբեջանի դեմ»․ Եղիշե Կիրակոսյան

14:36, երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
«Ադրբեջանը Հայաստանի դեմ չունի այնպիսի փաստեր, ինչպիսիք Հայաստանն ունի Ադրբեջանի դեմ»․ Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ։ «2021թ․ սեպտեմբերի 16-ին Հայաստանն այս վարույթը հարուցեց Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետությունը ռասայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացնում ազգությամբ հայերի նկատմամբ։ Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում։ Բառացի կացնով սպանողները ստանում են մրցանակներ և փառաբանվում որպես ազգային հերոսներ։ Ռասայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020թ․ սեպտեմբերին, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ։ Նպատակն էր՝ վերացնել և վտարել էթնիկ հայերին իրենց հայրենիքից։ Ինչպես հետագայում Ալիևը բացահայտեց, նրանց առաջ էր շարժում «թշնամու նկատմամբ ատելությունը»։ 44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում և բռնության էին ենթարկում էթնիկ հայերին և հպարտորեն նկարահանվում։ Նույնիսկ դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասայական քարոզարշավը։ Անցած ամիս Ալիևը Ստեփանակերտում կրակ վառեց և հաղորդագրություն տարածեց, որ դա «վերջնական մաքրման գործողություն է»։ Հենց այս համատեքստում է Հայաստանն իր պահանջը ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը Հայաստանի դեմ չունի այնպիսի փաստեր, ինչպիսիք Հայաստանն ունի Ադրբեջանի դեմ»,- ասել է Կիրակոսյանը։

1372 | 0
Facebook