Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելական բանակը հայտնել է, որ իրանական հրթիռները «փոքր-ինչ վնասել են ավիաբազան»

23:18, երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.
Իսրայելական բանակը հայտնել է, որ իրանական հրթիռները «փոքր-ինչ վնասել են ավիաբազան»

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար, բրիգադային գեներալ Դանիել Հագարին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Նեգև անապատում գտնվող «Նևաթիմ» ռազմաօդային բազայում։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Հագարին ասել է, որ «Նևաթիմ» բազան ամբողջությամբ գործում է։ Իսրայելցի օդաչուների շնորհիվ իրանական հարձակումը խափանվեց՝ Իսրայելի տարածք գործնականում չներթափանցելով։ «Նևաթիմ» բազայում հարվածներ են եղել՝ մեկ հրթիռ ընկել է թռիչքուղու մոտ, մյուսը պայթել է բաց տարածքում, իսկ երրորդը՝ կառուցվող շենքի մոտ»։

2131 | 0
Facebook