Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Պատանի երաժիշտների Եվրոտեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը

23:06, շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ.
«Պատանի երաժիշտների Եվրոտեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը

«Դեպի դասական Եվրոտեսիլ» մրցույթում հաղթեց Հայկ Հեքեքյանը: Նա կներկայացնի Հայաստանը օգոստոսի 17-ին կայանալիք «Պատանի երաժիշտների Եվրոտեսիլ» միջազգային մրցույթում:

Հայկը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Տիգրան Հեքեքյանի որդին է։ Պատանի հոբոյահարը միջազգային հարթակում ելույթ ունենալու փորձ ունի: 2021 թվականին Ստոկհոլմի միջազգային երաժշտական ութերորդ մրցույթում գրավել էր առաջին հորիզոնականն ու արժանացել հանդիսատեսի համակրանք մրցանակի։

Հայկը դիրիժոր Տիգրան Հեքեքյանի որդին է:
    

4065 | 0
Facebook