Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն անվանել է «ռուսական երազանք»։
«Սա «ռուսական երազանքն է»,- ասել է պետության ղեկավարը՝ ի պատասխան հեռուստահաղորդավարի այն հարցին, թե արդյոք «Վրացական երազանքը» կարող է համարվել «ռուսական»՝ իրենց վարած քաղաքականության և կայացրած որոշումների համար։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ ինքը երկար ժամանակ Վրաստանի կառավարությանը ռուսամետ չէր անվանում, քանի որ նախագահության ինստիտուտը ենթադրում է չեզոքություն, և նման գնահատականը կարող է խանգարել հանրապետության եվրոպական ուղուն։ Սակայն այժմ երկիրը գտնվում է մի փուլում, երբ անհրաժեշտ է փրկել եվրոպական այս ուղին, կարծում է քաղաքական գործիչը։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ իշխող կուսակցությունն անօրինական որոշումներ է կայացնում։ Նրա կարծիքով, միայն Ռուսաստանը կարող է շահել օտարերկրյա գործակալների մասին օրինագծից, որը «Վրացական երազանքը» ներկայացրել է խորհրդարան ապրիլի սկզբին։ Սա պառակտեց վրաց հասարակությունը, նշել է նախագահը։
Ավելի վաղ Զուրաբիշվիլին խոստովանել էր, որ Ռուսաստանը միշտ թշնամի է համարել։